ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը, հանդիպել Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային և ծառայության ընթացքին: ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սահակյանը ողջունել է նրանց նախաձեռնությունը՝ կարևորելով ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանությանը: Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք: